I thought I’d share this post by my Armenian author-friend about another group of authors. It’s inspiring to see literary communities around the world supporting one another.
Սիրելի բարեկամներ, 2014 թվականի դեկտեմբերից ես պաշտոնապես ներկայացված եմ «Գրքասերների ակումբի» «Booklover.am» պաշտոնակայքում, ժամանակակից հայ գրողների շարքում: «Գրքասեր» կրթամշակութային հասարակական կազմակերպության «Գրքասերների ակումբը» գրական յուրահատուկ ընկերակցություն է, որը ներառում է երիտասարդ մտածողների, ստեղծագործ անձանց և տաղանդավոր հեղինակների: Նրանց բոլորին միավորում է սերը և հարգանքը գրքի, ընթերցանության ու գրականության նկատմամբ: Ակումբի պաշտոնակայքը իրոք շատ հետաքրքիր է՝ ընթերցարանին ներկայացնելով նաև երիտասարդ հայ հեղինակներից մի քանիսին:
Ուրախ եմ, որ ես նույնպես ներկայացված եմ այդ կայքում, որտեղ դուք կարող եք ծանոթանալ իմ ստեղծագործական կենսագրությանը և կարդալ «Booklover.am»-ին տրված ընդարձակ հարցազրույցս, ինչպես նաև իմ բանաստեղծություններից մի քանիսը՝ առաձին էջով:
«Գրքասերների ակումբի» կողմից դեկտեմբերի 25-ին կազմակերպվեց մի յուրահատուկ հանդիպում-քննարկում ակումբի անդամների, գրչակից ընկերների ու ընթերցողների միջև: Այլ հեղինակների հետ մեկտեղ, ես նույնպես պաշտոնապես հրավիրված էի ու հաճույքով մասնակցեցի այդ հետաքրքիր հանդիպմանը, որի ընթացքում բոլոր երիտասարդ անդամներն ու հրավիրվածները կիսվեցին իրենց մտքերով, կարծիքներով ու ստեղծագործություններով: Ծավալվեց կիրթ ու հետաքրքիր քննարկում: Հանդիպմանը հրավիրված էր ու մասնակցում…
View original post 855 more words